Posted in Մայրենի

Տերևի ծնունդը

Տերևի ծնունդը

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը: Ոչ ոք չդիմավորեց, ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով: Կարծես այգում որևէ փոփոխություն չէր եղել: Միայն մայր ընկուզենին թեթևակի սարսռաց և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր անդրանիկ որդու ծնունդը: Նորածին տերևն աչքերը լայն բացած սկսեց նայել շուրջը: Երկինքն ամպամած էր: Փչում էր սառնաշունչ քամին: Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները: Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց: Որդու տակնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց.

-Մի հուսահատվիր որդիս դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունը ու կհմայվես նրանով:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրեք 7-րդ խանադասությունը և համառոտագրեք:

Փչում էր քամին:

2.Տեքստում ընդգծեք կոչական ունեցող նախադասություն

  – Մ՛ի հուսաահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով:

3.Դուրս գրեք հոդակապով երկու բարդ բառ, դրանց իմաստն արտահայտեք բառակապակցությամբ:

Սրտաձև- սրտի ձևով

Սառնաշունչ-  սառը, ցուրտ քամի

4.Դուրս գրեք քամի, շող, ցանկանալ, դյութիչ բառերի հոմանիշները:

Քամի-հողմ

Շող-ճառագայթ

Ցանկանալ-կամենալ

Դյութիչ-գրավիչ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s